211652_close_icon
views-count2528 դիտում article-date 20:48 13-12-2018

Պուտինը Հեռավորարևելյան դաշնային մարզի մայրաքաղաքը տեղափոխել է Խաբարովսկից Վլադիվոստոկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստարգրել, ըստ որի՝ Վլադիվոստոկը պաշտոնապես ճանաչվել է Հեռավոր Արևելքի մայրաքաղաք: Այս մասին հայտնում է RBC-ն: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյի խնդրանքով համաձայնել էր Հեռավորարևելյան դաշնային մարզի մայրաքաղաքը Խաբարովսկից տեղափոխել Վլադիվոստոկ: Հեռավոր Արևելքի մայրաքաղաքը Խաբարովսկից տեղափոխելու առաջարկով Կոժեմյակոն հանդես էր եկել հոկտեմբերի սկզբին՝ Պրիմորիեի երկրամասի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց մի քանի օր անց: «Ես կարծում եմ, որ Հեռավոր Արևելքի մայրաքաղաքը պետք է լինի ոչ թե Խաբարովսկը, այլ Վլադիվոստոկը: »,- լրագրողներին ասել էր Կոժեմյակոն: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զուսպ է մեկնաբանել այդ գաղափարը՝ նշելով, որ շատ գործոններ կան հօգուտ այդ գաղափարի, սակայն «կան «նաև այլ տեսակետներ»:

Նմանատիպ նյութեր