211652_close_icon
views-count12608 դիտում article-date 09:48 14-12-2018

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ճնշե՞լ են, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձել է ներքին տարաձայնության առիթ: Վերաքննիչ դատարանի դատավորներից Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում: Սա այն բանից հետո, երբ ավելի ուշ վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ պարզելու, թե իրեն ճնշել են, թե ոչ: Նա օգնականի միջոցով փոխանցել է հետևյալ պատասխանը. «Մխիթարյանը հարկ է համարել ընդամենը ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որևէ մեկի հետ դատական նիստից դուրս որևէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որևէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր