4627 դիտում
21:00 16-12-2018
Ամերիկյան հեռուստաալիքն ընդդիմացել է թուրք-ադրբեջանական սպառնալիքներին և ցուցադրել հայ պարողների ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Ամերիկյան CW Network հեռուստաալիքը դիմադրություն է ցույց տվել թուրքական և ադրբեջանական կառավարությունների ջանքերին, որոնք փորձել են արգելել Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթի ժամանակ հայ պարողների ելույթի ցուցադրությունը, տեղեկացնում է Tert.am-ը:
Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթը 90-ամյա ավանդույթ է, որը հարյուր հազարավոր այցելուների է գրավում, ինչպես նաև հեռարձակվում է միլիոնավոր հեռուստադիտողների համար ողջ աշխարհում:
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած տոնական միջոցառումից հետո Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օգուզը և նրա ադրբեջանցի գործընկեր Նասիմ Աղաևը պահանջել են հեռուստաալիքից կտրել միջոցառման հայկական հատվածը, որում հայկական պարային համարից բացի երևում են նաև ՀՀ և Արցախի դրոշները: Ադրբեջանցի և թուրք դիվանագետները հաղորդման հեռարձակումն անվանել են «ահաբեկչության» սատարում:
Հաղորդումն ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է դեկտեմբերի 14-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
20:51 15-04-2015
Բրեյք դանս պարողների անհաջող հնարքը՝ մետրոյում. տեսանյութ
1972 դիտում
23:04 05-06-2015
Պարողների մասնակցությամբ «խոսող» լուսանկարներ
Այս բաժնից
772 դիտում
21:39 25-10-2024
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին
583 դիտում
20:45 25-10-2024
Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոր և հեղինակ
457 դիտում
16:55 25-10-2024
Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Ուկրաինա. AFP