2969 դիտում
10:04 18-12-2018
Ռոբերտ Քոչարյանի դատավորը մտադիր է լքել Հայաստանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ:
Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ՝ ամռանը փոխվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, և տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից:
«Ժողովուրդ» օրաթերթը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով որ զանգահարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը և անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը՝ դատավորի հետ զրուցելու, անցան ապարդյուն, քանի որ նա այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
19:53 18-10-2023
Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով
15690 դիտում
09:56 03-11-2016
Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը մտադիր է պատգամավոր դառնալ ԲՀԿ ցուցակով. «Ժամանակ»
28506 դիտում
09:27 18-09-2018
Պուտինը մտադիր է Երևանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ»
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»