211652_close_icon
views-count1570 դիտում article-date 12:03 19-12-2018

Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Էմիրին

Դեկտեմբերի 17-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր, Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին (Sheikh Sabah Al-Ahmad Al-Jaber Al-Sabah): Հանձման արարողությանը հետևած առանձնազրույցի ժամանակ Էմիր Ալ-Սաբահը ողջունեց ՀՀ դեսպանին և հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բաղդասարյանը Էմիրին փոխանցեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները, ինչպես նաև հավաստիացրեց, որ ջանք չի խնայի հայ-քուվեյթական հարաբերությունները բոլոր ուղղություններով ընդլայնելու գործում։ Նա միաժամանակ իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը աջակցության և փոխգործակցության համար՝ կարևորելով տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում: Պատասխան խոսքում երկրի ղեկավարը նշեց, որ Քուվեյթում հայերին և հայ համայնքին որպես եղբայրներ են ընկալում, և նրանք առանձնանում են իրենց աշխատանքով և օրինապահությամբ։

Նմանատիպ նյութեր