211652_close_icon
views-count2272 դիտում article-date 15:57 19-12-2018

Բունդեսլիգայում «Բորուսիան» առաջին պարտությունը կրեց, իսկ Ալկասերը՝ ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բունդեսլիգայի 16-րդ տուրում առաջատարը՝ Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Դյուսելդորֆի «Ֆորտունային»: Սա այս առաջնությունում Լյուսեն Ֆավրի թիմի առաջին պարտությունն էր: Մինչ այդ 15 խաղում «Բորուսիան» 12 հաղթանակ էր տարել, 3 անգամ ոչ-ոքի խաղացել և 39 միավորով առաջին տեղում է: Այժմ նրա առավելությունը 2–րդ տեղում ընթացող Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրճատվեց մինչև 6 միավոր: Փոխարենը Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ սահմանեց «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը: Վերջինս երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով, խփեց թիմի միակ գնդակը: 25-ամյա իսպանացին արդեն 10 գոլ է խփել, բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում փոխարինման դուրս գալով և դա մրցաշարի նոր ռեկորդ է: Ընդհանուր առմամբ Ալկասերը 11 խաղում 12 գոլ է խփել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր