211652_close_icon
views-count2342 դիտում article-date 17:35 19-12-2018

Յուրգեն Կլոպ. ՉԼ-ի 1/8 եզրափակիչում չէի ցանկանում հանդիպել «Բորուսիայի» և «Յուվենտուսի» հետ:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում որ թիմերի հետ չէր ցանկանում հանդիպել: Հիշեցնենք, որ այդ փուլում մերսիսայդցիների մրցակիցը կլինի «Բավարիան»: «Անկեղծ ասած, վիճակահանության ժամանակ միայն երկու ակումբ կային, որոնց հետ չէ ցանկանում հանդիպել: «Բորուսիայի» հետ մրցաշարի այդքան վաղ շրջանում պարզապես չէի ցանկանում հանդիպել: Եթե այս փուլից հետո հանդիպենք, ապա դա երկու թիմերի համար էլ լավ կլինի: «Յուվենտուսի» հետ չէի ցանկանում խաղալ, քանի որ դա իմ համար մրցաշարի ֆավորիտն է: Նրանք շատ փորձառու են: Այս տարի «Յուվենտուսին» հաղթելը շատ բարդ կլինի: Մնացած մրցակիցներն ինձ բավարարում էին: «Բավարիան» մեծ ակումբ է և մեր համար մեծ մարտահրավեր: Երկու տարի առաջ «Բավարիա» ստանայինք, կմտածեին, որ շանս չունենք: Բայց հիմա մենք ունենք այդ շանսը: Մենք գիտենք, որ բարդ է լինելու, նրանք գիտեն, որ բարդ է լինելու: Մեզ երկու հզոր խաղ է սպասվում», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր