211652_close_icon
views-count1534 դիտում article-date 18:05 19-12-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի ղեկավարած պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գաել Ասայագի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմանն առնչվող մի շարք հարցերի։ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ծրագրի իրականացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, և նախարարությունը կներդնի առավելագույն ջանքեր համաձայնագրի ստորագրումն ու ծրագրի մեկնարկն արդյունավետ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրվել 10 մլն եվրո դրամաշնորհ, որն ուղղվելու է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր