211652_close_icon
views-count5266 դիտում article-date 23:20 19-12-2018

Համազգային թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Արման Նավասարդյանը. Թատրոնի գեղարվեստական ղեկավար կնշանակվի Նարինե Գրիգորյանը. Aysor.am

ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել (6 ամիս ժամկետով) նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, այդ մասին [url=https://www.aysor.am/am/news/2018/12/19/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%86%D4%B1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/1505617?fbclid=IwAR1PzdxaXY4X-h4U_-YH4VrZ-EhvgAg_X2iRQ35caL4f1DM-ctBwygj8Ju0]Aysor.am-[/url]ին տեղեկացրեց նորանշանակ տնօրենը: Թատրոնների գեղարվեստական ղեկավարները նշանակվում են տնօրենների կողմից: Արման Նավասարդյանը նկատեց՝ մոտ օրերս կնշանակի նաև գեղարվեստական ղեկավարին: «Այսօր կամ վաղն այդ նշանակումը կանեմ: Ուղղակի հիմա թղթաբանական մի քանի հարց կա, կկարգավորենք ու գեղարվեստական ղեկավար կունենանք», - ընդգծեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.aysor.am/am/news/2018/12/19/%D4%B1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%86%D4%B1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/1505617?fbclid=IwAR1PzdxaXY4X-h4U_-YH4VrZ-EhvgAg_X2iRQ35caL4f1DM-ctBwygj8Ju0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր