211652_close_icon
views-count2725 դիտում article-date 09:37 20-12-2018

Հունվարի 7-ին կբացվի Լեւոն Հայրապետյանի կտակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ և, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր` վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չէին տեղափոխել հիվանդանոց: Վարկածներ կան, որ գործարարին թունավորել են, որը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշտակելու համար: Հայրապետյանը բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացրել հայրենի Արցախում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր