«Տոտենհեմը» վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ «Արսենալին» հաղթեց հյուրընկալվելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»:
Պոչետինոյի թիմը իր սկզբունքային մրցակցին դրսում հաղթեց 2010թ. նոյեմբերից առաջին անգամ: Այն ժամանակ «Տոտենհեմը» հաղթեց 3:2 հաշվով:
Այդ ժամանակներից ի վեր թիմերը «Էմիրեյթսում» հանդիպել են 9 անգամ, «Արսենալը» հաղթել է 6 խաղում և 3 ոչ-ոքի խաղացել:
Ընդ որում, վերջին անգամ «Արսենալի» հետ արտագնա խաղում «Տոտենհեմը» «չոր» հաղթանակ տարել էր 31 տարի առաջ՝ 1987 թվականի փետրվարին (1:0):