211652_close_icon
views-count1360 դիտում article-date 17:27 20-12-2018

Կարլ-Հայնց Ռումենիգե. Մենք Հումելսի հետ լուրջ զրույց ունեցանք

«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի պաշտպան Մատս Հումելսի հեռանալու մասին լուրերը: «Մի քանի օր առաջ մենք լուրջ զրույց ունեցանք Մատսի հետ: Նա մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի «Բավարիայում», ասել է Ռումենիգեն: Իրավիճակի մասին խոսել է նաև «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը: «Մենք լավ զրույց ունեցանք Մատսի հետ, քննարկեցինք իրավիճակը: Նա իրեն Մյունխենում լավ է զգում: Իհարկե, երբ մշտապես չես խաղում, լուրեր են սկսվում տարածվել: Մատսը ցանկանում էր մեր հետ շփվել: Նա բացատրեց իր դիրքորոշումը, մենք՝ մերը: Կարծում եմ, որ մենք ընդհանուր հայտարարի եկանք», ասել է Սալիհամիջիչը:

Նմանատիպ նյութեր