211652_close_icon
views-count33897 դիտում article-date 17:35 20-12-2018

«Ի՞նչ էր անում ինքն էդ օրը Նաիրի Հունանյանի հետ դռան հետեւում, այդ հարցի պատասխանը ես իրենից պահանջում եմ». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռ. Քոչարյանին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2018/12/20/1003375/?fbclid=IwAR1hDDkvYOuJZiKqQtsyhaST6dqvAlPK8YeJZxr078_vlhhYoPTx60ZPONM]Aravot.am[/url]-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք եւ ազատություն» գրքում նկարագրելով Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, ներկայացնում է, որ այն խառը տագնապալի իրավիճակում, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում ահաբեկիչները դեռ զինաթափված չէին, զոհերի դիակներն այնտեղ էին, պաշտպանության նախարարությունում մի խումբ մարդիկ ժողով էին արել՝ «որոշելով, թե ինչպես օգտագործեն ընթացիկ վիճակը, քանի դեռ նախագահը զբաղված է խորհրդարանում ահաբեկիչների վնասազերծումով»: Ժողովից հետո, ըստ Քոչարյանի, մի ցուցակ են իրեն տվել. «Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել»: [img]http://st0.shamshyan.com/editor/012734200154531290730910.jpg[/img] Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/20/1003375/?fbclid=IwAR2zsmHUgqEMwWRhqPqjmjc7lAS9iUhRwVXTvQtRPPMy6XYywc1of91W9ow]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր