211652_close_icon
views-count4858 դիտում article-date 21:12 26-11-2023

«Եթե ինքն այդ բառն իր վրա է վերցնում, դա իր բարոյական իրավունքն է, որն իրենից ոչ ոք չի կարող խլել». Անժելա Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին. aravot.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է ավելի քան 3,5 միլիոն դրամ: Aravot.am-ի հետ զրույցում Անժելա Թովմասյանն ասաց, որ խնդրով զբաղվում է իր փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերվում է ավելի քանի 3,5 մլն դրամ փոխհատուցման պահանջին, Անժելա Թովմասյանն ասաց, որ դրան պետք է նայել մի քանի տեսանկյունից: «Սա առաջին հերթին արշավ է լրատվամիջոցի նկատմամբ, խոսքի, մամուլի ազատության դեմ, իմ անձի դեմ: Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, որը ես թուրքական հեղափոխություն եմ անվանում, արդեն իսկ ամեն ինչ պարզ էր: Ես ներքին համոզմունք ունեի, որ այս մարդիկ եկել էին մեծ հաշվով հայ ժողովրդին «ծեփելու», Հայաստանը «փռելու» թշնամու ոտքի տակ… Սրանք այն բառերի խմբից են, որոնք այլ վիրավորական արտահայտությունների հետ միասին օգտագործում է իրենց շեֆն է օգտագործում: Ինձ համար մերժելի է եղել ի սկզբանե իրենց գործելաոճը, վարքագիծը:

Եթե մի քիչ հեռվից գանք, ապա հիշեցնեմ, որ իրենք ամեն ինչ արեցին, որ իմ հաղորդումը Կենտրոն հեռուստաընկերությունում փակվի, իմ անձը շատ կոնկրետ թիրախավորվեց, դրան զուգորդված նաեւ ընտանիքս թիրախավորվեց, հիշում եք, որ Հեղափոխության պահապանները ինչ արեցին, իսկ այժմ նրանք հրապարակային ելույթով քննադատում են այսօրվա իշխանություններին, մինչդեռ մի ժամանակ հարձակումներ էին գործում, սպառնալիքներ հնչեցնում, ովքեր քննադատում էին իրենց շեֆին… Դա միայն իմ անձի նկատմամբ չէր, ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր գործիչների, ուժերի դեմ էին ոտնձգությունները, նաեւ լրատվամիջոցների, լրագրողների դեմ: Այժմ այդ ամենը շարունակվում է, դա ընդգծվեց պատերազմից առաջ, պատերազմի օրերին, դրանից հետո, տարբեր գործեր էին հարուցվում այնքան ժամանակ, մինչեւ իրենց հրեշավոր ծրագիրն իրագործեն, Արցախի հայաթափվի»,-ասաց Անժելա Թովմասյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր