88749 դիտում
18:52 08-10-2020
Ինչքա՞ն գումար են փոխանցել Քոչարյանները՝ Արցախին. Աղվան Վարդանյանի պատասխանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/10/08/1141598/?fbclid=IwAR3zEKb-QLBYphIFXV6n-IVvZ_Vr07Eggs2Pq1V9Fqp3Z8uDR5LjKYgUbhE]Aravot.am[/url]-ը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը գլուխը պատով է տալիս»,- [url=https://www.aravot.am/2020/10/08/1141598/?fbclid=IwAR3zEKb-QLBYphIFXV6n-IVvZ_Vr07Eggs2Pq1V9Fqp3Z8uDR5LjKYgUbhE]Aravot.am[/url]-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ղեկավար Աղվան Վարդանյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի համար փող չի փոխանցել:
Նա ասել էր, որ եթե Քոչարյանը մի կոպեկ փոխանցած լիներ՝ քթներիցս կբերեր: Այս օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է Հայաստանից եւ ՌԴ-ից 5 մլն դրամ եւ ավելի նվիրատուների ցանկը ու այդ ցանկում երեւում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Լեւոնի Քոչարյանի փոխանցումը՝ 5 մլն դրամ:
Բացի այդ, «Նաիրի ինշուրանսը» փոխանցել է 20 մլն դրամ, իսկ այդ ընկերության կանոնադրական կապիտալի 1 074 000 000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող բաժնեմասը՝ 60%-ը պատկանում է Լեւոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ Լեւոն Քոչարյանը մարտի դաշտում է:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/08/1141598/?fbclid=IwAR3zEKb-QLBYphIFXV6n-IVvZ_Vr07Eggs2Pq1V9Fqp3Z8uDR5LjKYgUbhE]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
7025 դիտում
22:15 20-09-2019
Նախքան խոսելը թող իրենց անցած ուղուն նայեն. Աղվան Հովսեփյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. NEWS.am