211652_close_icon
views-count24350 դիտում article-date 19:46 20-12-2018

Արմավիրի մարզում 25–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 25-ամյա Հովհաննես Աբրահամյանը իր վարած Nissan Teana մակնիշի 35 NO 552 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիրի ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սապայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր