2018 թվականի խոշորագույն ահաբեկչությունները
2018 թ.-ին ահաբեկչական հարձակումների թիվը ավելացել է 2017-ի համեմատ. Գրոհները տեղի են ունեցել ամեն ամիս՝ աշխարհի տարբեր մասերում: 2018 թ.-ին ահաբեկչություններ են տեղի ունեցել Նիգերիայի, Իրաքի, Վենեսուելայի, Իրանի և Լիբիայի տարածքում: Հարձակումների մեծ մասի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Իսլամական պետության գրոհայինները։ Չնայած հարձակումների քանակի աճին՝ ահաբեկչական հարձակումների ընթացքում տուժածների թիվը նվազել է՝ շնորհիվ ձեռնարկված անվտանգության միջոցների մակարդակի բարձրացման:
[b]
Ֆրանսիա[/b]
Ստրասբուրգի կենտրոնում, 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, 29-ամյա ահաբեկիչը Սուրբ Ծննդյան տոնավաճառից ոչ հեռու կրակոցներ է արձակել: Հարձակման արդյունքում երեք մարդ է զոհվել, 12 մարդ վիրավորվել է: Սա Ֆրանսիայում առաջին ահաբեկչական գործողությունը չէ այս տարի: Ավելի վաղ ահաբեկիչները գրոհել էին Փարիզի եւ Տրեբեի վրա:
Ստրասբուրգում հարձակվողը Ֆրանսիայի քաղաքացի էր: Նա ոստիկանության հսկողության ներքո էր և եղել էր արմատական իսլամիստների ցանկում:
Եվս մեկ իսլամիստ ահաբեկչական հարձակում իրականացրեց Փարիզում. Նա դանակով հարձակվեց անցորդների վրա, մի քանի մարդ վիրավորվեց:
2018 թ. մարտին Մարոկկոյից ահաբեկիչը ֆրանսիական Տրեբա քաղաքի սուպերմարկետում պատանդներ վերցրեց: Ահաբեկչությունը խլեց 5 մարդու կյանք:
[b]
Իտալիա[/b]
Առաջին ահաբեկչությունը 2018 թ.-ին տեղի ունեցավ հունվարի 1-ին Թուրինում, որտեղ պայթեց ինքնաշեն ռումբը: Ավելի ուշ ոստիկանությունը պատահարի վայրում հայտնաբերեց ևս 2 ինքնաշեն ռումբ։ Ոստիկանւոթյունը կարծում է, որ ահաբեկիչները լայնածավալ հարձակման էին պատրաստվելիս եղել, սակայն պայթուցիկ սարքերից մեկը պատահաբար պայթել էր: Ահաբեկչության հետևանքով 4 հոգի տուժել էր:
[b]
Աֆղանստան[/b]
Ամենից շատ ահաբեկչություններ 2018 թ.-ին տեղի են ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այնտեղ իրականացվել է 4 ահաբեկչական հարձակում, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան 200 մարդ: Հարձակման կազմակերպիչներ են եղել ինչպես ISIL-ի զինյալները, այնպես էլ՝ «Թալիբան» շարժման ահաբեկիչները: Եվս 2 ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Աֆղանստանի ուրիշ բնակավայրերում: Գրոհների արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ:
[b]Լիբիա[/b]
Հունվարի 23-ին Լիբիայում, Բենգազիում, քաղաքի ամենամեծ մզկիթի մոտ, իրարից կես ժամվա տարբերությամբ, երկու ականապատված մեքենաներ պայթեցին: Հարձակումը կազմակերպել էին այն պահին, երբ հավատացյալներն աղոթքից հետո դուրս էին գալիս շենքից: 41 մարդ զոհվեց, ավելի քան 80-ը վիրավորվեց: Պայթյունի ժամանակ զոհվեց Լիբիայի բանակի հրամանատարության քննչական վարչության պետ Ահմեդ Ալ-Ֆեյթարին:
[b]Ռուսաստանի Դաշնություն[/b]
Փետրվարի 18-ին Կիզլար քաղաքում Մասլեննիցայի եկեղեցական տոնակատարության ժամանակ ահաբեկչություն տեղի ունեցավ: Որսորդական հրացանից իրականացված հրետակոծման արդյունքում հավաքված բազմության մեջ չորս մարդ զոհվեց, ևս 5-ը վիրավորվեց: Վիրավորների շարքում Ռուսական Գվարդիայի երեք աշխատակիցներն էին նաև: «Անհայտ մարդը կրակ է բացել մարդկանց վրա, նախնական տվյալներով, չորս մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել: Հանցագործը ոչնչացված է»,- հաղորդել են իրավապահ մարմինները:
Մայիսի 19-ին Չեչնիայի մայրաքաղաքում ոչնչացվել է չորս մարդուց բաղկացած զինյալների խումբը: Հրաձգության ընթացքում սպանվել է երկու ոստիկան և մեկ անցորդ, ևս երկու ՆԳՆ աշխատակիցներ և մի տեղաբնակ վիրավորվել են:
Հոկտեմբերին ուսանողը 21 հոգու գնդակահարեց զավթված Կերչում: Մարդասպանը զենք էր բերել քոլեջ, որտեղ նա հարձակվել էր ուսանողների և ուսուցիչների վրա: Նա նաեւ պայթեցրել էր ինքնաշեն ռումբ ուսումնական հաստատության ճաշարանում:
[b]Միացյալ Նահանգներ[/b]
2018 թ. հոկտեմբերի 27-ին, Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում հնչեցին զանգվածային կրակոցներ «Կյանքի ծառ» սինագոգում: Նախքան կրակելը հրաձիգը աղաղակել է. «Բոլոր հրեաները պետք է մեռնեն»: Այդ պահին սինագոգում շաբաթ օրվա առավոտյան ծիսակատարություններն էին անցկացվում: Շենքում գտնվելիս են եղել 60-ից 100 մարդ: Ահաբեկչության արդյունքում սպանվել է 11, վիրավորվել 6 մարդ, այդ թվում`չորս ոստիկան: Հրաձիգ Ռոբերտ Բաուերսը ձերբակալվել է:
[b]Սիրիա[/b]
2018թ.-ի ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Սիրիայում։ Էս-Սուիդա /Սիրիա/ քաղաքում որոտաց զինված հարձակումների և մահապարտների կողմից իրականացված պայթյունների շարք։ Ահաբեկչությունների արդյունքում զոհվեց մոտ 255 մարդ և ավելի քան 200-ը վիրավորվեց: Բանջարեղենի շուկայի տարածքում տեղի ունեցած ինքնապայթյունները պատճառ դարձան առնվազն 38 մարդու մահվան: Համակարգված հարձակումներ իրականացվեցին նաև Էլ-Մուշաննաֆում: Ահաբեկիչները ժամանակավոր վերահսկողություն ստացան յոթ բնակավայրերում, որտեղ նրանք պատանդներ էին վերցրել: Յուրաքանչյուր բնակավայրի վրա գրոհել են առնվազն 50 գրոհայիններ: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետությունը։
[b]Իրաք[/b]
Հունվարի 15-ին Բաղդադում տեղի ունեցավ կրկնակի պայթյուն, որը կազմակերպվել էր ինքնասպան ահաբեկիչների կողմից: Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Թայարան քաղաքի կենտրոնում գտնվող ամենաբանուկ հրապարակում, որտեղ սովորաբար հավաքվում են շինարարները՝ աշխատանք գտնելու հույսով: Իրաքի ՆԳՆ-ն հաղորդել է, որ հարձակումը կատարվել է մահապարտի բաճկոնով երկու տղամարդու կողմից: Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 90 մարդ վիրավորվել է:
[b]Վենեսուելա[/b]
Օգոստոսի 4-ին Կարակասում մահափորձ է տեղի ունեցել Վենեսուելայի 49-րդ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Բոլիվարյան ազգային գվարդիայի 81-ամյակին նվիրված ելույթի ժամանակ պայթուցիկներով բեռնված 3 դրոն գրոհեցին հարթակի վրա, որտեղ գտնվում էին Վենեսուելայի նախագահը եւ խոշոր պետական պաշտոնյաներ:
Անօդաչու սարքերը խփվել են նախագահի պահակազորի դիպուկահարների կողմից։ Պայթյունները որոտացել են նախքան հարթակին հասնելը։ Յոթ ազգային անվտանգության աշխատակիցներ վիրավորվել են եւ հոսպիտալացվել: Դրոններից մեկը մխրճվել է բնակելի շենքի մեջ, պայթյունի հետևանքով մի աղջիկ է վիրավորվել: C4 պայթուցիկներով բեռնված երկու դրոնները պետք է պայթեին Մադուրոյի գլխին, իսկ երրորդը`նախագահի դիմաց: