211652_close_icon
views-count2048 դիտում article-date 13:46 22-12-2018

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» հմ. 1535-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2019թ. հունվարի 15-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված [url=http://www.mil.am/files/LIBRARY/_AYL/%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9.pdf]ձևաչափի[/url]:

Նմանատիպ նյութեր