211652_close_icon
views-count3221 դիտում article-date 22:45 23-12-2018

Էրդողանի հետ կապված «Իստանբուլը» ցանկանում է ձեռք բերել Օզիլին

«Իստանբուլի» նախագահ Գեկսել Գյումուսդաղը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հավանական տեղափոխությունը թուրքական ակումբ: «Մեսութ Օզիլը թանկ խաղացող է: Հուսով եմ, մի անգամ մեր ճանապարհները կխաչվեն «Իստանբուլում»: Եթե նա ցանկանա մեր մոտ խաղալ, ամեն ինչ կանենք դրա համար», ասել է Գյումուսդաղը: Ամենամեծ խնդիրը «Իստանբուլի» համար կարող է դառնալ «Արսենալի» խաղացողի աշխատավարձը՝ շաբաթական 350 հազ. ֆունտ: Ստամբուլյան ակումբը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: ԱԱ-2018-ից առաջ Օզիլը Էրդողանի հետ լուսանկարվել էր, ինչի համար խիստ քննադատության էր ենթարկվել Գերմանիայում, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի նա հայտարարի Բունդեսթիմում կարիերան ավարտելու մասին:

Նմանատիպ նյութեր