Ռուսաստանում «պապայի բալաների» սկանդալը ցնցել է ամբողջ երկիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում խոշոր սկանդալ է տեղի ունեցել, որը պարզապես ցնցել է ողջ երկիրը:
Կլինցիում հիվանդ և աղքատ երեխաների փոխարեն արտասահման հանգստանալու են ուղարկել հարուստ և ազդեցիկ պաշտոնյաների երեխաներին:
Թուրքիա անվճար հանգստանալու են գնացել Բրյանսկի շրջանի պաշտոնյաների, պատգամավորների և իրավապահ մարմինների ղեկավարների երեխաները, թեպետ իրականում պետք է մեկնեին ծանր հիվանդ կամ անապահով ընտանիքից երեխաները:
Կլինցին քույր-քաղաք է դարձել թուրքական Դեմրեի հետ: Այնտեղ Թուրքիայում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կարլովի անվ. Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն պետք է 50 երեխա ուղարկեին:
Համաձայն ծրագրի, հանգստանալու պետք է մեկնեին ծանր սոցիալական վիճակում գտնվող երեխաները. հիվանդություն, ծնողազուրկ կամ անապահով ընտանիք:
Փոխարենը Թուրքիա են ուղարկել ազդեցիկ, հարուստ ծնողների երեխաներին, իսկ քաղաքի հասարակ բնակիչները նույնիսկ չեն էլ իմացել ծրագրի մասին:
Արդյունքում թեման խիստ զայրույթ է առաջացրել Ռուսաստանում: Այն դարձել է ռուսական կենտրոնական հեռուստատեսությունների, սոցցանցերի ամենաքննարկվող թեման: ՌԴ դատախազությունը հետաքննություն է սկսել: Արդեն կա առաջին ձերբակալվածը՝ Կլինցիի փոխքաղաքապետը: