22409 դիտում
14:06 24-12-2018
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը գեղեցիկ անակնկալ մատուցեց ոստիկանների փոքրիկներին ու մանկատան սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ Վանաձորի մանկատան, «Օրրան», «Հայկական կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության «Փոքրիկ իշխան» կենտրոնի, ինչպես նաև Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաները Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների փոքրիկների հետ նախօրեին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վայելել են ամանորյա ուրախ ներկայացում:
Ավելի քան 1 ժամ տևած տոնական ներկայացումը խինդ ու ծիծաղ է պարգևել փոքրիկներին:
Գնդապետ Ա. Ղազարյանի կողմից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին տրվեց շնորհակալագիր՝ սերտ համագործակցության համար։
«Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության» և «Օրրան» կենտրոնի աշխատակիցներն էլ ձեռագործ աշխատանքներ նվիրեցին Ոստիկանության Լոռու մարզային վարչությանը:
Ներկայացման ավարտից հետո բոլոր երեխաներն արդեն թատրոնի բակում խաղացին միմյանց հետ, ուրախ երգ ու պար բռնեցին մուլտհերոսների հետ:
Փոքրիկներն ու նրանց ծնողներն իրենց շնորհակալությունն էին հայտնում վարչության պետ Ա. Ղազարյանին՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության ու նախաձեռնության համար:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+