211652_close_icon
views-count1864 դիտում article-date 15:18 24-12-2018

ԵՊՀ-ում տեղի կունենա «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի կունենա ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը: Ձայնագրման և ձայնի մշակման հմտություններն ուսանողները սովորելու են անմիջապես մասնագետներից, որն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել և հետագայում աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ: Բացման արարողությանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, դասախոսներ և ուսանողներ:

Նմանատիպ նյութեր