211652_close_icon
views-count2212 դիտում article-date 20:58 24-12-2018

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանին (Brad Sherman): Դեսպանը շնորհավորեց Բրեդ Շերմանին վերընտրվելու կապակցությամբ և երախտագիտություն հայտնեց հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված կոնգրեսականի ջանքերի համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսականին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ու միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրությունների ընթացքի վերաբերյալ հնչեցրած դրական գնահատականներն ու զեկույցները: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր և ընդգծեցին ԱՄՆ Կոնգրեսի դերակատարությունը միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման հարցում: Կոնգրեսական Շերմանը վերահաստատեց իր պատրաստակամությունը` որպես Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, Կոնգրեսում շարունակելու քայլերը` ի նպաստ հայ-ամերիկյան գործակցության շրջանակի հարցերի առաջմղման:

Նմանատիպ նյութեր