1866 դիտում
10:41 25-12-2018
Հետընտրական շրջանում ոչ ոք աշխատել չի ուզում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական շրջանում, երբ իշխանությունը պետք է ձեռքերը «քշտած» սկսի գործ անել, էլի մի բան խանգարում է։ Հիմա էլ ասում են` սպասեք, տեսնենք ինչպիսի կառավարություն է ձևավորվում։ Ոչ մի ոլորտի համար կոնկրետ պատասխանատու չկա, մարդկանց հուզող հարցերը կարող են ամիսներով օդում կախված մնալ, քանի որ նախարարն այն գցում է տեղակալի վրա, տեղակալը՝ վարչության պետի, վերջինս էլ կրկին ուղղորդում դեպի նախարար։ Այս շրջապտույտի մեջ քաղաքացին գտնում է իր միակ «փրկչին», նամակ է գրում կառավարության ղեկավարին։ Բայց ու՞ր էր, թե դրանով խնդիրը կարգավորվեր. կառավարությունում էլ տեսնում են, թե որ ոլորտին է առնչվում հարցը, միանգամից վերահասցեագրում են նամակն այդ նախարարություն։ Ու այստեղ էլ աշխատում է հին, արդեն ծանոթ, միմյանց վրա գցելու փորձված մեխանիզմը։ Ժամանակավոր պաշտոնակատարներն անցած 7-8 ամիսներին էին ժամանակավորի կարգավիճակում, էլ ուր մնաց հիմա, երբ կառավարության ու խորհրդարանի միջև տվայտում են։
Տարբեր գերատեսչություններից հաճախ են մեզ ահազանգում, թե ինչ անվերահսկելի, բարձիթողի վիճակ է իրենց մոտ, վերից վար ոչ ոք գործ չի անում։ Անցած ամիսներին խանգարողը հակահեղափոխականներն էին, հիմա՞ ով է խանգարում։ Բանից պարզվում է` գործ անելու համար «տանը մարդ չկա», բոլորը մեկ մարդու ճարտար խոսքի վրա են հույսները դրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13302 դիտում
18:54 20-05-2020
«68 հազար ստացել եմ, բայց ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել». Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով
1201 դիտում
14:31 13-01-2022
Ծրագրավորողներ կան՝ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են գյուղից աշխատել ամերիկյան ընկերության համար. Քերոբյան
2645 դիտում
09:45 14-06-2017
Աշխատել են, չեն աշխատել, գողացել են, հափշտակել են, դա իմ ի՞նչ գործն է. Վարդան Բոստանջյան. «Իրավունք»
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»