211652_close_icon
views-count41606 դիտում article-date 14:21 25-12-2018

Երևանում պատկան մարմինների մեղքով հսկայական ծառը բեռնատարի բախման հետևանքով ընկել ու վնասել է 2 ավտոմեքենա. օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու ԱՊՊԱ-ն. թաղապետարանը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։45-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Հովսեփ Էմինի փողոցում անցնելիս բախվել է ծառին, ինչի հետևանքով էլ ծառի մի հսկայական կտոր պոկվել է և ընկել է գետնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարի վարորդը, հավանաբար, չնկատելով դա, հեռացել է, իսկ ծառն էլ վնասել է կայանված վիճակում գտնվող BMW X 5 մակնիշի 35 NF 689 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 DQ 943 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ինչից հետո նոր միայն երթևեկությունը նշված հատվածում վերականգնվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչներն ասում էին, որ բազմաթիվ անգամ չոր ծառերն էտելու նպատակով ահազանգել են Երևանի քաղաքապետարան ու Արաբկիրի թաղապետարան, սակայն ոչ մի օգուտ, ու եթե այսօրվա դեպքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, չի բացառվում նմանատիպ դեպքի կրկնվելուց հետո դրսում քաղաքացիներ լինեն և տուժեն։ Գոնե այս դեպքից հետո պատկան մարմիններն աշխատանքներ ձեռնարկեն ու չոր ու վտանգավոր ծառի ճյուղերն էտեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր