76764 դիտում
18:30 19-04-2022
Արտակարգ իրավիճակ Հրազդանի կիրճում. ամեն պահի Երևանը սնուցող հսկայական գազատար խողովակը կարող է կոտրվել ու առաջանա պայթյուն, իսկ պատկան մարմինները «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում տեղացած անձրևների հետևանքով Հրազդանի կիրճում Երևանը սնուցող հսկայական գազատար խողովակը դարձել է վտանգավոր:
Անձրևաջրերի հետևանքով առաջացած սողանքի պատճառով ամեն պահի հնարավոր է՝ գազատար խողովակի 2 հսկայական հենասյուները տապալվեն, ինչը աղետալի կլինի ոչ միայն Հրազդանի կիրճի, ալյլև հարակից շենք-շինությունների, այդ թվում՝ բարձրահարկ բնակելիների համար:
Եթե առաջիկայում պատկան մարմինները հետևություններ չանեն, անխուսափելի կլինի ամեն ինչ, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձել է հիմնովին վերանորոգել, սակայն Երևանի քաղաքապետարանը, չգիտես ինչու, մերժել է, թույլ չի տվել, որպեսզի 1-2 օրով նշված հատվածում երթևեկությունը դադարեցվի ու «Գազպրոմի» աշխատակիցները վտանգը վերացնեն: Երևի սպասում են, որ ողբերգություն լինի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+