211652_close_icon
views-count144370 դիտում article-date 19:00 24-03-2018

Արտակարգ դեպք Երևանում. հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա. պատկան մարմինները ուղտի ականջում քնած են. ով է փոխհատուցելու վնասը, մնացել է օդից կախված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մամիկոնյանց փողոցում դարն ապրած հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով կոտրվել և ընկել է Toyota Camry մակնիշի 99 PP 009 համարանիշի և Volkswagen մակնիշի 38 FF 388 համարանիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենաները ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ թե ով է փոխհատուցելու մեքենայատերերի գումարը, դեռևս մնում է օդից կախված: Այս պահին ճշտվում է, թե արդյոք զոհեր և վիրավորներ չկան, ճանապարհը նշված հատվածում փակ է ու մինչև այժմ թաղապետարանից ու քաղաքապետարանից ոչ մի պաշտոնյա չկա: Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ: Քիչ առաջ ժամանեցին նաեւ Արաբկիրի թաղապետարանի ծառայողները, ինչպես նաեւ «Հայաստանի էլէկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները: Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները էլեկտրական սղոցով մասնատեցին ծառը, որից հետո դեպքի վայրում սկսեցին աշխատել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր