2835 դիտում
10:14 26-12-2018
Արտոնյալներ կա՞ն․ Ճամբարակի համայնքապետը բնակարան է նվիրել «անտուն» Գայանե Դանիելյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Հայաստանում այլևս արտոնյալներ չպետք է լինեն` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գործելաոճը միանգամայն հակառակի մասին է վկայում:
Մասնավորապես, Ճամբարակի համայնքի ավագանին այս տարվա մայիսի 18-ին համաձայնություն է տվել համայնքի սեփականություն հանդիսացող, Տիգրան Մեծի 6/32 հասցեում գտնվող բնակարանը նվիրատվության կարգով օտարելու քաղաքացի Գայանե Դանիելյանին: Որպես հիմնավորում` նշված է այն հանգամանքը, որ քաղաքացին չունի բնակարան, ունի անչափահաս երկու երեխա և տարիներ շարունակ տիրապետել է այդ գույքը: Արդեն հունիսի 11-ին, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի որոշմամբ, բնակարանը նվիրատվության կարգով օտարվել է Գայանե Դանիելյանին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Դանիելյանի ընտանիքը նույն հասցեի շենքում ունի 4 հատ բնակարան, թեև տեղական իշխանությունների որոշման մեջ նա ներկայացված է որպես անտուն: Դանիելյանի ամուսինը՝ Թարխան Խեչոյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր անունով երկու բնակարան ունի»:
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5121 դիտում
21:53 26-06-2018
Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ Հայաստանում դատարաններն ազատ են, արտոնյալներ չեն լինելու
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»