Կարևորվել է Առողջապահության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների համագործակցությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին:
Երկու տեսչական մարմինների ղեկավարները քննարկել են թունավորումների և մարդկանց ու կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում այդ մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև դրանց տարածման պատճառների հայտնաբերման միջոցառումների կազմակերպման հարցում համագործակցելու մեխանիզմները:
Գեորգի Ավետիսյանը շեշտել է տեղեկատվության փոխանակման, գործողությունների պլանավորման ու աշխատանքների հստակ կազմակերպման կարևորությունը: Նա ընդգծել է, որ համատեղ իրականացվող միջոցառումները ոչ միայն անհրաժեշտ են, այլև շատ արդյունավետ:
Էդգար Խուրշուդյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած կառույցի կողմից կարվի ամեն ինչ տեղեկատվության փոխանակման պատշաճ մակարդակ ապահովելու համար:
[b]
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]