211652_close_icon
views-count1591 դիտում article-date 19:36 26-12-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման վարկային ծրագրով իրականացվող աշխատանքները, փոխգործակցության հնարավորությունները։ Գարեգին Բաղրամյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ տարեցտարի կխորանան էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները և կընդլայնվեն փոխգործակցության ոլորտները: Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի կողմից տեխնիկական և ֆինանսական վերլուծության աջակցությանը, որը կատարվելու է բացառապես բանկի դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նշվել է, որ տրամադրվող խորհրդատվությունը կբարձրացնի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետությունը: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր