211652_close_icon
views-count2205 դիտում article-date 12:00 27-12-2018

Բրիտանացի փրկարարները 1988թ. ավերիչ երկրաշարժից 30 տարի անց կրկին այցելել են Սպիտակ. BBC-ի ռեպորտաժը

Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի փրկարարները կրկին այցելել են Սպիտակ՝ հասկանալու համար, թե ինչպես է վերականգնվել աղետի գոտին: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել BBC-ն: Ռեպորտաժում թոշակի անցած փրկարարներ 75-ամյա Փոլ Բարնսը և 69-ամյա Ռեջի Բերին, ովքեր Մեծ Բրիտանիայի Լանքաշիրի փրկարարական թիմում 1988թ. մասնակցել են աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, պատմում են իրենց հիշողությունների մասին: Նշվում է, որ նրանք իրենց փրկարարական թիմի կազմում աղետի գոտի են ժամանել երկրաշարժից 5 օր անց: Ռեպորտաժում ցուցադրվում են կադրեր երկրաշարժի ավերածություններից, Սպիտակ քաղաքի ներկա տեսքը: Փոլ Բարնսն ու Ռեջի Բերին այցելել են վագոն-տնակում միայնակ ապրող Համլետ Դիլբարյանին, ում ընտանիքի բոլոր անդամներն ավերիչ երկրաշարժի զոհ են դարձել: Ռեպորտաժում ներկայացվում է նաև, որ Սպիտակում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 9732 մարդ, որը քաղաքի բնակչության կեսն էր: Ցուցադրվում են նախկին դպրոցի շենքի փլատակները: Ռեջի Բերին և Փոլ Բարնսը փրկարարական աշխատանքներին մասնակցելուց բացի նաև երկրաշարժից փրկվածների համար ժամանակավոր կացարաններ են կառուցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր