3176 դիտում
14:45 27-12-2018
Հայաստանում ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումներ են արտադրվում
Կառավարությունն այսօր «ՀՐԱՆՏ ԷՆԵՐՋԻ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրեց ջրածնային տուրբոգեներատորային սարքավորումների արտադրություն հիմնելու համար։
Նախատեսված է ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները 50 մլն դոլարից հասցնել 300 մլն դոլարի: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է։
Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 450 մլն դոլար: Առաջին տարում կստեղծվի մոտ 50 նոր աշխատատեղ` մոտ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 1000-ի: Ընկերությունն ունենալու է մոտ 2000 քմ արտադրական տարածք «Ալյանս»-ում:
Նմանատիպ նյութեր
2453 դիտում
09:18 25-06-2016
Հայաստանում հաց քիչ է արտադրվում. «Չորրորդ իշխանություն»
10310 դիտում
14:24 25-03-2020
Նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել մանիպուլյացիային. վարչապետի խոսնակը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»