211652_close_icon
views-count9312 դիտում article-date 00:05 03-10-2017

Հայաստանում միայն փամփուշտ չէ, որ արտադրվում է. ռազմական փորձագետը` ՀՀ–ում ռազմական արդյունաբերության վերաբերյալ ՊՆ հայտարարության մասին. Tert.am

Հայաստանում արտադրվում են բազմաթիվ զինատեսակներ, այդ թվում՝ հրետանու հետախուզման, կրակի կառավարման: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջին քայլն է արվում ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով և տեղեկացրել, որ այս տարի ՀՀ Զինված ուժերի մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար: Ըստ որում՝ այս միջոցները, նրա խոսքով, ոչ միայն գնային առումով ունեն մի շարք առավելություններ, այլև չունեն շուկայում իրենց անալոգները։ Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ խոսքը կապի միջոցների, թռչող անօդաչու սարքերի և ՏՏ ոլորտի այլ ապրանքատեսակների, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել՝ խոսքն ինչ զինատեսակների մասին է, բայց դատելով պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ինչպես նաև ԱՀ Պաշտպանության բանակից արվող մի շարք հայտարարություններից՝ խոսքը հայկական արտադրության տեսադիտարկման համակարգերի մասին է: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/10/02/Taron-Hovh/2499658]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր