2620 դիտում
21:27 27-12-2018
Մեր թիմը միշտ պատրաստակամ է լինել կարիքավորի կողքին. «Նորք Մարաշ Բժշկական Կենտրոն»
Այսօր` դեկտեմբերի 27-ին, ժամը 13:01-ին «Նորք֊Մարաշ ԲԿ» - ի աշխատակիցը ստացավ հեռախոսազանգ, ինչից պարզվեց, որ Վայք քաղաքում բնակվող իր բարեկամուհին իրեն վատ է զգում և նրան ցանկանում է տեղափոխել «Նորք-Մարաշ բժշկական Կենտրոն», ինչո՞ւ հենց այդ բժշկական կենտրոնը հարցին՝ զանգահարողը ասել է, քանի որ այդ նույն հիվանդին մի քանի տարի առաջ ՆՄԲԿ-ում վիրահատել են և այս պահին հիվանդի հարազատը պնդում է, որ նա ունի սրտային անբավարարություն։
Ի դեպ՝ զանգահարողը ներկայացել էր որպես լրագրող, այլ ոչ թե որպես բժիշկ, ուստի նա չէր կարող մասնագիտորեն ճիշտ գնահատել հիվանդի առողջական վիճակը։ Ի պատասխան հարազատի հարցմանը, ՆՄԲԿ -ի աշխատակիցը առաջարկել է տեղափոխել հիվանդին բազմապրոֆիլ հիվանդանոց, եթե վստահ են, որ ունի սրտային անբավարարություն, քանի որ ՆՄԲԿ –ը սիրտա-անոթային մասնագիտացված կենտրոն է և հաշվի առնելով հիվանդի վիճակը, այն բազմապրոֆիլ բուժօգնության կարիքը ունի։
Վիրավորանքներ հասցնելով աշխատակցին տվյալ անձը ընդհատել է հեռախոսազանգը, որից հետո համացանցում տարածվել է նյութ, որ ՆՄԲԿ-ն հրաժարվել է հիվանդին ընդունել և բուժօգնություն ցուցաբերել, սակայն ի հեճուկս այդ տարածված նյութի ՆՄԲԿ-ը ՝ 24 ժամյա գրաֆիկով աշխատում է և ցանկացած սրտային գանգատներով հիվանդներին պատրաստ է ընդունել, առավել ևս եթե քաղաքացին ընդգրկված է սոցիալական խմբերում և միանշանակ օգտվելու է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունից։
Հավատացնում ենք ձեզ,որ վերոհիշյալ հիվանդին ՆՄԲԿ-ն չի մերժել, պարզապես զանգահարողը հուզական դաշտում գտնվելով, զանգահարել և ահաբեկել է ՆՄԲԿ-ի աշխատակցին։
Վստահաբար կարող ենք ասել, որ «Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնը» քառորդ դարյա գոյության ընթացքում որևէ սրտային գանգատ ունեցող հիվանդի չի մերժել և ցուցաբերել է պատշաճ բուժօգնություն։ Ավելին՝ միշտ պատրաստակամ ենք եղել, իհարկե մեր հնարավորությունների սահմանում, լինել կարիքավորի կողքին։
[b] Հարգանքներով` «Նորք Մարաշ Բժշկական Կենտրոն»֊ի տնօրինություն[/b]
Նմանատիպ նյութեր
4205 դիտում
12:37 26-01-2016
Ինչ վիճակում է սրտի կաթվածով «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված Արդարադատության փոխնախարարը
10983 դիտում
15:36 04-09-2017
Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար