211652_close_icon
views-count4180 դիտում article-date 09:26 28-12-2018

Ով որտեղ է դիմավորելու Նոր տարին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշ­տոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն անց­կացնելու է Երևանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հար­ցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունե­նալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի այդ օրերի օրակարգն առայժմ հայտնի չէ։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նոր տարին և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երևանում: Տեղեկացնում են Ազգային ժո­ղովի աշխատակագմից: Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը տոնական օրերն անցկացնելու է ընտանիքի հետ Երևանում: Այս մասին ՀԺ-ին փո­խանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Տոնոյա­նը տոնական օրերին այցելելու է նաև զորամասեր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս չի պատրաստվում որևէ տեղ մեկնել: Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրին, որ նա տոնական օրերին լինելու է Երևանում՝ ընտանիքի հետ: Տիգրան Ավինյանի գրասենյակից նույնպես նշեցին, որ նա Երևանում է լինելու այդ օրերին: Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Չոհրաբյանը տոներն անց­կացնելու է Եգիպտոսում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույ­ցում փոխանցեց Զոհրաբյանը: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս տոնական օրերին Հայաս­տանում է լինելու: «Դեկտեմբերի 31-ին Վալերի Օսիպյանը լինելու է այն ոս­տիկանների կողքին, ովքեր պետական սահմաններին են լինելու»,- փոխան­ցեցին ոստիկանության լրատվության վարչությունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց գլ­խավոր դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խա­չատրյանը: «Հայկական ժամանակ»-ը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձեց ճշ­տել, թե որտեղ են Նոր տարին դիմավորելու և անցկացնելու Հատուկ քնն­չական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն այս երկու գերատեսչությունների լրատվական ծառա­յություններն այդպես էլ չպատասխանեցին մեր հարցին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր