211652_close_icon
views-count1104 դիտում article-date 18:38 28-12-2018

Հանրապետության նախագահը հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին: Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը: Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա հրապարակային գործիչ» մրցանակը, որը նրան շնորհվել էր Հայկական PR մրցանակաբաշխություն 2018-ի շրջանակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր