2896 դիտում
21:58 28-12-2018
Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք. Միքայել Մինասյանը շնորհավորել է Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպանին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Այս մասին Միքայել Մինասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:
Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են:
Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:
Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»:
Նմանատիպ նյութեր
9162 դիտում
16:19 15-04-2019
Շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին. Աշոտյան
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք