4924 դիտում
13:13 29-12-2018
Եգիպտոսի անվտանգության ուժերը ոչնչացրել են 40 ահաբեկչի
Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Էլ-Գիզա շրջանում, ինչպես նաև Սինայի թերակղզում ոչնչացրել են 40 ծայրահեղականի: Նրանք ներգրավված են եղել քաղաքացիական, զբոսաշրջային մի շարք օբյեկտների եւ իրավապահ ուժերի վրա հարձակումների ծրագրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասված է Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ 30 ահաբեկիչ ոչնչացվել է Կահիրեում և նրա շրջակայքում, ևս 10-ը սպանվել է Սինայի թերակղզու հյուսիսում: Այն մասին, թե արդյոք այդ ահաբեկիչները կապ են ունեցել դեկտեմբերի 28-ին Կահիրեում զբոսաշրջային ավտոբուսի պայթյունի հետ, չի հաղորդվում:
Կահիրեում՝ Գիզայի բուրգերի շրջանում, տուրիստական ավտոբուսի պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:15-ին: Ավտոբոսում եղել են զբոսաշրջիկներ Վիետնամից: Ներկայում հայտնի է 4 զոհի, ինչպես 12 տուժածի մասին: Եգիպտոսի դատախազությունն անցկացնում է հետաքննություն:
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
09:28 28-10-2015
Սիրիական բանակը Իդլիբի մոտակայքում 60 ահաբեկչի է ոչնչացրել
4500 դիտում
19:54 23-07-2017
Եգիպտոսում ոստիկանությունը 8 ահաբեկչի է ոչնչացրել
13363 դիտում
10:22 21-08-2017
Ռուսական օդուժը ոչնչացրել է Դեյր-էզ-Զոր ուղևորվող ԻՊ 200 ահաբեկչի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
724 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել
466 դիտում
23:08 26-10-2024
Ֆիլիպիններում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել կամ անհետ կորել է մոտ 130 մարդ
568 դիտում
22:50 26-10-2024
Իսրայելն, ըստ երևույթին, թիրախավորել է միայն իրանական ռազմական օբյեկտները. Բայդեն