35392 դիտում
15:13 04-09-2017
Արմավիրի մարզում թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի տունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները նշված տան հողամասից գողացել են 90 սմ տրամագծով մոտ 60 մետր մետաղական խողովակ, 450 մետր էլեկտրահաղորդալար, այնուհետև կոտրել են վագոն-տնակի պատուհանի ապակին և այնտեղից տարել այլ իրեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, 35-ամյա Էդգար Դանիելյանին։
Արմավիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ավագ քննիչի տունը թալանած ճիվաղին կամ ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
36839 դիտում
14:48 12-07-2018
Գողություն Մասիսի քննչական բաժնի ավտոկայանատեղիից. թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի ավտոմեքենան