Կյանքից հեռացել է բանաստեղծ, Killing Me Softly with His Song երգի հեղինակ Նորման Հիմբելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Մոնտեսիտո քաղաքում (Կալիֆորնիա) 92 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ Նորման Հիմբելը՝ Killing Me Softly with His Song («Իր երգով նա մեղմիկ սպանում է ինձ») հանրահայտ երգի հեղինակը: Այն առ այսօր էլ համարվում է հիթ և բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտներ են այն կատարել:
Գիմբելը երաժշտական հանրությանը հայտնի դարձավ 1960-ականներին, երբ երգիչ Դին Մարտինը կատարեց նրա Sway երգը:
1979թ. նկարահանված «Նորմա Ռեյ» ֆիլմում It Goes Like It Goes երգի համար Գիմբելին «Օսկար» շնորհեցին: 1984-ին նա ընդգրկվեց Երգահանների փառքի սրահ (Songwriters Hall of Fame):