211652_close_icon
views-count1158 դիտում article-date 11:54 08-01-2023

Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը

Մահացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի գրողների միությունից:

Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00-ը՝ Շահումյանի «Սան Լազարո» սգո սրահում։

Վերջին հրաժեշտը՝ հունվարի 9-ին, նույն տեղից՝ ժամը 14-ին։

Լիպարիտ Սարգսյանը բազմաժանր գրող էր՝ հեղինակ բանաստեղծությունների, տրիոլետների, պատմվածքների, վիպակների, որոնք պարբերաբար տպագրվել են հայաստանյան մամուլում։ Նրա ստեղծագործությունները հասցեագրված են մեծահասակներին, պատանի և մանուկ ընթերցողներին։

Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ Լույս են տեսել Լ. Սարգսյանի «Սպասումներ» (1967), «Սարի աղբյուր» (1970), «Մի բուռ ցորեն» (1974), «Փաթիլի երգը» (1974), «Ճյուղը կոտրած խնձորենին» (1976), «Մարդ և հող» (1978), «Զորավոր կաղնին» (1981), «Ակոս» (1983 թ.) բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուները։ Լիպարիտ Սարգսյանի տեղծագործությունների թեման հայրենի բնությունն է, աշխատավոր մարդու և հողի բարեկամությունը։

 

Նմանատիպ նյութեր