Ճանապարհային ոստիկանությունը մինչև հունվարի 7-ը Շիրակի մարզում ուժեղացված ծառայություն կիրականացնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը մինչև հունվարի 7-ը Շիրակի մարզում կիրականացնի ուժեղացված ծառայություն :Ճանապարհային տեսուչները ոստիկանության պարեկապահակային շրջիկ խմբերի հետ նախազգուշական շրջայցերով քաղաքի փողոցներում ու ծայրամասային թաղամասերում են լինում:
Շիրակի մարզում 2018 թվականի ընթացքում գրանցված վթարների և օրինախախտ վարորդների թվի աճը պայմանավորված է քաղաքային և մարզային նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի սակավության ու տեսանկարահանող համակարգերի բացակայությամբ: Այդ հատվածներում ճանապարհային ոստիկանության աշխատանքը շուրջօրյա է :