2188 դիտում
14:50 30-12-2018
ՀՀ ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին`
Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս - 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) - Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) - Մարզահամերգային համալիր - Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) - Մալաթիա (շուկա) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավթաշենի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից:
Երթուղի 2-րդ`
Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան - մետրո «Երիտասարդական» - «Ռոսիա մոլ» - Երևանի քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 3-րդ`
Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) - «Հայրենիք» կինոթատրոն – մետրոներ «Գործարանային» (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ - Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:
Վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 3-ական րոպե»:
Նմանատիպ նյութեր
891 դիտում
15:38 29-12-2014
Ամանորի գիշերը ՀՀ ՊՆ-ն կկազմակերպի այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Այս բաժնից
913 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1600 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1450 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ