16391 դիտում
17:51 30-12-2018
Սպառնում են ինձ, իմ ընտանիքին ու գործընկերներին. Մանվել Գրիգորյանի պաշտպան. Tert.am
Փաստաբանների անունից ոստիկանապետին և դատախազին դիմում եմ ներկայացնելու, որ միջոցներ ձեռնարկեն և քրեաիրավական գնահատական տան կոնկրետ անձանց կողմից փաստաբանների նկատմամբ հնչեցվող սպառնալիքներին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/12/30/Arsen-mkrtchyan/2885875]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Կոնկրետ սպառնալիքներ են հնչում իմ անձին, իմ ընտանիքին, իմ գործընկերներին վերաբերող: Այսպես կոչված երիտասարդ ակտիվացած տարրերը թող չկարծեն, թե կմարսեն և կմնան անպատիժ: Իրավական դաշտում գործող փաստաբանները, իրավապաշտպանները միավորվելու միտում ունեն, և արդար դատախազների ու դատավորների հետ միասին կարող ենք կանգնել կողք կողքի»,- շեշտեց նա:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ սպառնալիքները հնչում են տարբեր տիրույթներում, թե կոնկրետ ովքեր են հնչեցնողները, նա չմանրամասնեց:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/30/Arsen-mkrtchyan/2885875]Tert.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
14060 դիտում
11:18 14-12-2016
Զորավար Մանվել Գրիգորյանի ցավակցական ուղերձը՝ նախարար Արմեն Երիցյանի ընտանիքին
2472 դիտում
12:08 20-11-2020
Բակո Սահակյանը ցավակցել է «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի ընտանիքին
Այս բաժնից
25488 դիտում
22:16 17-10-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ