2475 դիտում
12:08 20-11-2020
Բակո Սահակյանը ցավակցել է «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի ընտանիքին
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանի ընտանիքին, որում ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ռազմական, հասարակական գործիչ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մահվան մասին։
Մանվել Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության փառավոր հաղթանակների կերտման գործում։ Արցախյան ազատամարտի հենց առաջին օրվանից նա զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ կամավորական գումարտակի հրամանատարից դառնալով լեգենդար գեներալ։
1992-1996 թվականներին Մանվել Գրիգորյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։
Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա զինակից ընկերներին»։
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
14:54 14-04-2015
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սամվել Գրիգորյանի ընտանիքին
23902 դիտում
18:16 17-05-2016
Դու հերոս ես, Մանվել. Վազգեն Սարգսյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1369 դիտում
20:55 17-06-2015
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին
Այս բաժնից
670 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1078 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում