Շփման գծում իրավիճակը կայուն է, կրակոցներ կան, բայց քիչ են. Դավիթ Բաբայան
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է: Այս մասին [url=https://news.am/arm/news/489011.html]NEWS.am[/url]-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Կրակոցներ կան, բայց քիչ են: Կարելի է ասել՝ իրավիճակը կայուն է: Ինչպես գիտեք, տոնական օրերին մենք կրկնակի զգոնություն ենք ցուցաբերում, եւ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրավիճակը»,- ասաց Դավիթ Բաբայանը: