211652_close_icon
views-count3481 դիտում article-date 15:29 02-01-2019

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար»

Օրեր անց, որպես հավատավոր զավակներ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու, ցնծությամբ պիտի դիմավորենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «…նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին Բեթղեհեմի աստղին և առաջնորդվեցին դեպի Մանուկ Հիսուս, այնպես էլ դուք ձեր կյանքի բոլոր օրերի մեջ փնտրեք Տիրոջը, քայլեք Նրա ուղենշած ճանապարհով և եղեք Մարդացյալ Փրկչի Խոսքի ու Սիրո վկաները: Թող Աստվածհայտնության տոնը սիրով, հաճությամբ ու ցնծությամբ լցնի ձեր հոգիները: Ամեն: «ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»: Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի Լուսանկարը՝ aravot.am-ի

Նմանատիպ նյութեր