211652_close_icon
views-count5731 դիտում article-date 18:45 02-01-2019

Վերցնում եմ նոր նշաձող. որոշել եմ գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. Արմեն Փամբուխչյան

Որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՏԿՏՏ նախարարի ԺՊ Արմեն Փամբուխչյանը: «Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս, ինչպես միշտ, շատ են, տեսլականս՝ անծայրածիր՝ Տիեզերքի սահմանների չափ, ես կլինեմ բոլորիդ պատգամավորն ու ձեր ձայնի խոսափողը ՀՀ բարձրագույն ամբիոնում: Հ.Գ. վերադարձս գործադիր չի բացառվում: Սիրով՝ ձեր խոնարհ ծառա»,-գրել է Արմեն Փամբուխչյանը:

Նմանատիպ նյութեր