31795 դիտում
12:20 03-01-2019
Արմավիրի մարզում բախվել են 2 Mercedes-ն ու Kia-ն. կան վիրավորներ. ըստ նախնական տեղեկությունների Kia-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 2-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 34 TO 896 համարանիշի, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պապիկյանի վարած Mercedes մակնիշի 35 DO 884 համարանիշի և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի 01 ՕV 077 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հովհաննիսյանը և նրա ուղևորուհի, համագյուղացի, 20-ամյա Հայկուշ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Kia-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի:
Լուսանկարները՝ Կարեն Սիմոնյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+