211652_close_icon
views-count13877 դիտում article-date 20:32 03-01-2019

Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են. «Ազատություն»

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ [url=https://www.azatutyun.am/a/29689808.html?fbclid=IwAR0ft-doPofJ1z3p-GXLTlKelSPizjdACt0waOffm6Fjp61k21L-LlBRSsc]«Ազատության»[/url] հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։ «Դեկտեմբերի 28-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», - հավելեց Խաչատրյանը: Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։ Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։ Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Նմանատիպ նյութեր